Տե՛ր Աստված, ազատի՛ր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում՝ ինչ է Հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

թևան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հայ ազգի դեմ, փաստորեն, չնայած հռչակվեց Հայրենական պատերազմ կամ Սարդարապատ, այն ոչ միայն Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից այդպես չի ընկալվել, այլև հայկական զինված ուժերի համար այդպիսին չի դարձել, քանի որ հրաման չի եղել:

Բա էլ ինչի՞ եք զարմանում, որ մարդիկ չկանգնեցին Հայրենիքի համար՝ Հայրենական պատերազմի ընկալումներով։

Տե՛ր Աստված, ազատի՛ր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում, ինչ է Հայրենիքը:

Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»,-գրել է Թևան Պողոսյանը։

--00—ԼՄ