Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Տաշիր քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ խոշոր չափի մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածն ընկերոջ տանը թմրամիջոց է պահում։ Նույն օրը նշված առանձնատան սենյակներից մեկում հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 350 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

--00--ԱԹ