Զոհերի ընդհանուր թիվն այս պահին 4005 է, 3577 դի անցել է դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

դի

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած ցուցակների, հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ Իսկ փետրվարի 17-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ։ Զոհերի ընդհանուր թիվն այս պահին 4005 է: Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ զոհերի թիվը 4000-ը չի անցնելու:

--00—ԼՄ