Լիոնում ձերբակալված հանցավոր խմբի անդամների թվում կան հայեր ու վրացի «օրենքով գողեր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Ֆրանսիայի Լիոն քաղաքում 10 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորում է ձերբակալվել, որոնց թվում կան հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ: Այս մասին հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը՝ հրապարակելով ձերբակալության կադրերը։ Աղյբյուրը նշում է, որ վրացիներից 2-ն «օրենքով գող» է:

Հատուկ մշակված ձերբակալման գործողությանը մասնակցել է ավելի քան 300 ոստիկան: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատ, կինոլոգիական ծառայություն, օգտագործվել է ուղղաթիռ:

Խմբավորման անդամները բնակարաններ են թալանել, կեղծ փաստաթղթեր պատրաստել, զբաղվել թմրանյութերի անօրինական շրջանառությամբ ու ավտոմեքենաների գողությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։