Չավուշօղլուն կմեկնի Բաքու, նախատեսվում է հանդիպում Ալիևի և Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով 9-րդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նախ հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն երկկողմ հանդիպում է ունենալու նաև Վրաստանի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ, ավելի վաղ հայտնել էր ermenihaber.am-ը:

Երկկողմ և եռակողմ ձևաչափերով անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել ռազմավարական գործընկերության մակարդակում համագործակցության զարգացման համար: 

--00—ԼՄ