Արթուր Վանեցյանը փոխվարչապետ չի նշանակվի․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

Լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նոր կառավարության կազմում զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ ԱԱԾ պետ է նշանակվելու ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, գրում է Hraparak.am-ը։

"Մենք կապվեցինք ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանի հետ և խնդրեցինք պարզաբանել շրջանառվող լուրերը։ Խոսնակը կտրականապես հերքեց այդ լուրերը՝ հատուկ նշելով, որ անգամ նման քննարկում չի եղել։ Նա նշեց, որ Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել իր պարտականությունները",- գրում է լրատվամիջոցը։