Հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը ոչ թե 4005 է, այլ՝ 3577. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Հղում անելով առողջապահության նախարարությունից ստացված հարցման պատասխանին՝ այսօր մի շարք լրատվակններ տվյալներ էին հրապարակել, ըստ որոնց՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Ըստ այդմ՝ որոշ ԶԼՄ-ներ հաշվարկել էին, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ:

Տեղեկատվական ստուգման կենտրոնը, սակայն, հերքել է այդ տեղեկատությունը և այդ մասով պարզաբանում տարածել:

««Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։ Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում, ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ»,-նշվում է պարզաբանման մեջ։

--00—ԼՄ