Պետրոսյանի ելույթները հիմք չեն տվել հասկանալու, որ նա կարող է դուրս գալ խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է, որ խմբակցությունն օրերս լքած Գևորգ Պետրոսյանի հետ որևէ քննարկում, վեճ, կամ տարաձայնություն ֆրակցիայի ներսում չեն ունեցել:

24News-ի հետ զրույցում նա նշեց՝ Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ միշտ իր ուրույն տեղն է ունեցել: «Պետրոսյանի ելույթներն ու գործելաոճը հիմք չեն տվել հասկանալու, որ նա կարող է դուրս գալ խմբակցությունից»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ խմբակցությունից շուտով նաև այլ պատգամավորներ են դուրս գալու, Աբովյանն արձագանքեց՝ իրենց մոտ լարվածություն չկա: Իսկ տարածվող լուրերին նա զավեշտալի որակումը տվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ