Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ռոհանի.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»: Այս մասին հայտնում է Irna-ն:

«Այս միություններում անդամությունը շատ կարևոր է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն Իրանին սատարում է արտահանման տեսանկյունից:

Իրանի նախագահն ընդգծել է, որ միանալով ԵԱՏՄ-ին՝ Թեհրանը կարող է ապահովել ակտիվ ներկայություն՝ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս:

 

--00--ԱԹ