Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է, Սպիտակի ոլորաններին և Գորիսում՝ մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

ճանապարհ ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։  Տիգրանաշենի ոլորաններին, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք), Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

--00--ԱՀ