Ադրբեջանցիները Թալիշում պայթել են ականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Երկու ադրբեջանցի տղամարդ որոշել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ինքնուրույն անցնել Թալիշ, սակայն պայթել են ականի վրա։ 

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պայթյունի վայրում հայտնաբերվել են տղամարդկանց մարմինները։ Նշանակվել է փորձաքննություն։

Դատախազության հաղորդմամբ, տղամարդիկ տվյալ տարածք մուտք գործելու թույլտվություն չեն ունեցել։

--0--ԿԿ