«Փյունիկ»-ն ուժեղացնում է հարձակման գիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

սպորտ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին է միացել 23-ամյա ուկրաինացի հարձակվող Օլեգ Կոժուշկոն։ Կոժուշկոն հանդես է եկել ուկրաինական «Դնեպր», «Չեռնոմորեց» և «Կոլոս» ակումբներում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:  

--0--ԿԿ