«Հայաստան» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից Արցախ է հասցվել նվերներով լի մոտ 6000 պայուսակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

նվեր

 

«Hidden road» նախաձեռնության ջանքերով շուրջ 6000 պայուսակ է հավաքագրվել ԱՄՆ–ում, որոնք էլ Հայաստան են տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: 

նվեր

Նախաձեռնության կամավորները նվերներով լի պայուսակներն արդեն հասցրել են Արցախի Մարտակերտի շրջանի 29 գյուղերի երեխաներին: Սա ծրագրի առաջին փուլն է միայն. հաջորդիվ նախատեսվում է նվերներ հասցնել ինչպես Արցախի այլ համայնքների, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկներին 

նվեր

  --00—ՄՀ