ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

․

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանի փաստաբանը հայտարարեց, որ վերլուծաբանը բերման է ենթարկվել ԱԱԾ դիմակավոր աշխատակիցների կողմից, առգրավել են նաև նրա բջջայինն ու համակարգիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի բնակարանում: Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը հրավիրվելու էր ԱԱԾ՝ հարցաքննության:

--00--ԱՀ