Գլխավոր մրցակիցները՝ Փաշինյան, Քոչարյան․ 3-րդ, 4-րդ տեղերում Ծառուկյանն ու Մարուքյանն են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Առաջիկա հնարավոր քաղաքական ընտրապայքարի հիմնական մրցակցությունը կլինի Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, նրանց հաջորդում են Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը: Սրանք «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած վերջին հարցման տվյալներն են: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

«Հարցումն անցկացվել է Հայաստանում, 2021թ փետրվարի 15-ից-17-ը: Հարցման մեջ ներկայացված են միջին գնահատականները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ, «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ, «Հայ յեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ »,-ասել է Նավասարդյանը:

Բանախոսը ներկայացրել է մի քանի ուշագրավ տվյալ ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ