Սյունիքի մարզում իրանցի 65-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

․

Սյունիքի մարզում այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝Ժամը 13:30-ի սահմանում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 65-ամյա Տյալի Ապասլոն իր վարած Renault Tondra մակնիշի 24 AA 660 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:

Վթարի  հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:  

--00--ԱՀ