Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջող միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմ՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինական ռեժիմը նրանց պետք է միայն մի բանի համար՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու, ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել է Լավրովը: 

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն հավասարության հիմքի վրա: Լինի դա Ռուսաստանը, Չինաստանըկամ որևէ այլ երկիր»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս