Ֆերմերները կարկտից, ցրտահարությունից, հրդեհից կարող են ապահովագրել արդեն 10 մշակաբույս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Այս տարի ֆերմերները կարկտից, ցրտահարությունից ու հրդեհից կարող են ապահովագրել արդեն 10 մշակաբույս. պետությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50-60 տոկոսը։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հորդորում են չհապաղել, պայմանագրերի կքնման գործընթացն արդեն սկսվել է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։

Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․

  • գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
  • կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
  • կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի,  կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
  • կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
  • կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
  • կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
  • կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ  ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

  • կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
  • կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
  • կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։

Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս