Ռեստորանների միությունն առաջարկությունների փաթեթ կներկայացնի Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News   

էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։  

«Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատված դրական միտումները։

Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ Երկուստեք շեշտադրվել է ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։

--00—ՄՀ