Ռուսաստանում գրանցվել է մարդու՝ թռչնագրիպի H5N8 շտամով վարակվելու առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News  

գրիպ

«Վեկտոր» կենտրոնի գիտնականները Ռուսաստանում հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամվ՝ տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։

Գիտնականներն այս հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակցի մոտ, որտեղ 2020-ի դեկտեմբերին թռչունների շրջանում բռնկում էր գրանցվել:

 --00—ՄՀ