Այս կառավարությունը պետք է հեռանա և վե՛րջ․ անհնազանդության ակցիաները շարունակվելու են

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News  

Իշխան Սաղաթելյան

 Երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները՝ մայրաքաղաքում, մարզերում, հեռավոր գյուղերում։ Այս մասի հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս կառավարությունը պետք է հեռանա և վե՛րջ։ Երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի պուրակային այգու դիմացից սկսում ենք անհնազադության երթ․ այդ երթը տարբերվելու է մնացածից, որովհետեւ անհնազանդության երթ է լինելու։ Այս պայքարը կանգ չի առնելու»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում՝ փակելով մայրաքաղաքի փողոցները։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են նաև Կառավարական առանձնատուն։

 --00—ՄՀ