Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննության նիստը հետաձգվեց վաղն առավոտյան ժամը 11:00: Դատարանը կարիք ուներ ուսումնասիրելու քննիչի կողմից ներկայացված նյութերը: Այս մասին դատական նիստից հետո հայտնել է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ձերբակալությունն ապօրինի է, որի միակ պատճառ կարող էր լինել Նարեկ Մալյանի կողմից բեմադրված ֆուտուրիստական ներկայացումը խաթարելը»,-նշել է նա:

--0--ԿԿ