Գլխավոր վտանգը հայ ժողովրդի ոգու ընկճումն է, ոչ թե տարածքային կորուստները․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Գլխավոր վտանգը հայ ժողովրդի ոգու ընկճումն է, ոչ թե տարածքային կորուստները։ Պատերազմի արդյունքները հարվածի տակ են դրել հայկական ոգին, պարտվածի սինդրոմը պետք է հաղթահարվի։ Հարկ է նշել՝ կոնֆիլիկտի արդյունքը միանշանակ չէ Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Անկարան և Բաքուն չեն զսպի իրենց ախորժակը, և սա հիմք է, որպեսզի ամրապնդվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։

Ռուսաստանի իշխանությունները գնահատում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները։ Այս մասին «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինտիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Սերոբ Օհանյանի հետ զրույցում։

«Ռուսաստանի պետական շահերը Հայաստանի հետ միությունում ներկայացնում եմ ես»,- հայտարարել է Զատուլինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս