Լարսը մարդատարների համար բաց է․ ռուսական կողմում կուտակված է 400 բեռնատար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

Լարս

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

 --00—ՄՀ