Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

արգելափակում

Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան - Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով փետրվարի 20-ին, ուշ երեկոյան խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա։

Ըստ ղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կարգավորված է։

 --00—ՄՀ