Ավստրալիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին և կարևորել «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1

Asbarez News-ըմ հղում անելով Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակին, հայտնում է, որ Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը հայտարարել է՝ իր երկրի կառավարությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ընդգծել, որ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը»՝ 3 հիմնարար սկզբունքներից մեկը, պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղը դեպի հարատև խաղաղություն: 

Նախարար Փեյնը Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակին և հայ համայնքին ուղղված նամակում ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, նաև ընդգծել 2 կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը․ այն կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ օրերս մոտ 3000 ավստրալացի խնդրագիր էր ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ կարծում են՝ պատերազմն անկասկած ապացուցել է, որ դա կլինի խոցելի տարածաշրջանի բնիկ հայերի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս