ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ով վարակվել է 104 մարդ․ մահացել է 3 պացիենտ, ապաքինվել ևս 104-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

կորոնավիրուս

Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 506 դեպք, որոնցից 162 098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707 329 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է:

 --00—ՄՀ