Հաջորդ վատ լուրը․ Ադրբեջանը, առանց պատճառի, արգելել է աճյունների հայտնաբերման աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով «հաջորդ տհաճ լուրը»։

«Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։

Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:

Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։

Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ-որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կականավորմամբ»:

--00—ԼՄ