Հայաստանը երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Վաղարշակ Հարությունյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:  

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:  

Հայաստանի Շիրակի մարզ Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական ​​պայմանագրի համաձայն, տեղակայվել էէ ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝ բազայի գտնվելու սկզբնական ժամկետը 25 տարուց ավելացվեց 49 տարի՝ մինչև 2044 թվականը:

 --00—ՄՀ