Թուրքիայի նախապայմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը նախևառաջ պետք է դուրս գա ադրբեջանական օկուպացված  հողերից»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը` նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ադրբեջանական կողմը նման հարցում էր արել Թուրքիայի նախագահականին այն բանի կապակցությամբ, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե Երևանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ՝ առանց ղարաբաղյան հարցում նախապայմանների։ 

«Թուրքիան կողմնակից է, որ տարածաշրջանում տիրի կայունություն և խաղաղաղություն, իսկ առանց ադրբեջանական հողերի ազատագրման հնարավոր չէ դրանց հասնել»,- ասվել է Թուրքիայի նախագահականի հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային ուղղված պահանջներից։

Նկատենք, որ առայժմ չկա այս մեկնաբանության պաշտոնական հաստատումը թուրքական կողմից և տեղեկությունը մնում է բացառապես ադրբեջանական աղբյուրի արժանահավատության կամ դրա բացակայության տիրույթում: