Քոչարյա՛ն, ուզո՞ւմ ես քաղբանտարկյալ դառնալ, նստի՛ր երկու տարի․ Հովհաննես Իգիթյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News     

Տպավորիչ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից անմիջական տուժած և սպանված մարդկանց ընտանիքները դուրս գային փողոց, իսկ «Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի» նախաձեռնության աջակիցների մեջ ես տեսա հակառակը՝ նրանք ուզում են, որ Քոչարյանը նստի։ Այդ մասին 24News-ի եթերում ասել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը։

Նորընտիր պատգամավորը վստահեցնում է, որ նրա աջակիցները, այդ թվում՝ փաստաբանները, մատնանշում են բոլոր հարցերը, բացի իրավականից, նույնիսկ նրան ներկայացնելով որպես քաղբանտարկյալ։

«Ո՞ր քաղաքական հայացքների համար են հալածում նրան՝ կոմունիստակա՞ն, թե՞ ՀՀՇ-ի վարչության, որովհետև այլ քաղաքական հայացքներ, նույնիսկ նախագահ լինելու ժամանակ, նա չի ունեցել։ Տեսեք, ինչ է կատարվել, մի քանի օր նստել է։ Եթե ուզում է քաղբանտարկյալ լինել, թող գնա ու նստի։ Քաղբանտարկյալ նստելով են դառնում,- ասել է Իգիթյանը։