Մեր թիմից դեպի Գյումրի հետ քայլող չեղավ. Էդուարդ Աղաջանյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News    

Նիկոլ Փաշինյանը կաշկանդված չէ կառավարության որևէ անդամի աշխատանքից ազատելու հարցում։ Այդ մասին 24TV-ի տաղավարում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա հիշեցրել է նիստերից մեկի ժամանակ Փաշինյանի հնչեցրած միտքը, թե ովքեր պաշտոնի համար են շարժման ժամանակ քայլել իր հետ՝ կարող են հետ քայլել Գյումրի։ Հարցին՝ դեպի Գյումրի հետ քայլողներ եղա՞ն՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է.

 «Կարծում եմ՝ չեն եղել»։

Աղաջանյանը շեշտել է, որ իրենց իշխանությանը ճոխություններ պետք չեն, և դրա ապացույցներից մեկը լինելու է շուտով պետական համակարգում ծառայողական մեքենաների էական կրճատումը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։