Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում. 4 հոգի հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 OT 229 համարանիշի KIA մակնիշի 555 ԼԼ 12 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 XP 843 համարանիշի, Honda Edix մակնիշի 01 ON 044 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 71 DP 700 համարանիշի և Toyota 4runner մակնիշի 12 ՕՍ 212 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկականկենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Opel Astra-ն հայտնվել է ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշի վրա: