ԱԱԾ-ի գործելաոճում քաղաքական դրդապատճառներ եմ տեսնում. մի «ֆեյքի» համար համակարգն աշխատեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն տեսակետին է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի մանրամասներն ուզում է միայն իր դաշտում քննել, «սեփական կաշին փրկելու համար»: 24News-ի հետ զրույցում նա հենց այդ կոնտեքստում մեկնաբանեց նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, որ ավելի լավ է ոչ թե պարիտետային, այլ ԱԺ-ի քննիչ հանձնաժողով ձևավորել:

Գորգիսյանն, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից մի շարք հասարակական ու քաղաքական դեմքերի աշխատասենյակներում իրականացված խուզարկություններին, այնուհետ՝ ձերբակալություններին, կալանավորմանը, նշեց՝ ԱԱԾ-ի գործելաոճում քաղաքական դրդապատճառներ է տեսնում: «Մի «ֆեյքի» համար ամբողջ համակարգն աշխատեց, բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ ԱԱԾ-ն ինչո՞ւ պատգամավորների հետևից չի գնում, չէ՞ որ, ասում են, նրանք էլ «ֆեյքեր» ունեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ