Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: