Շենք գրավելու ժամանակ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր կրակելու մոնոպոլիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Մարդիկ 100 հազարներով էլ հավաքվեն հրապարակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոն թողնողը չէ։ Այս կարծիքին է ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Անդրադառնալով իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությանը, որ եթե քաղաքացիները մտածում են՝ շենքերը պետք է գրավեն, պետք է մտածեն, որ իրենց վրա կարող են կրակել, Աճեմյանն ասել է.

«Փաստորեն շենք գրավելու ժամանակ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր կրակելու մոնոպոլիայի մասին։ 2018-ի թավիշը միայն նրա շնորհքն էր։

Հիմա ժողովուրդը թող որոշի՝ ուզում է մնալ նախկինների՞՝ որ 18-ին թողել է ծաղկող երկիր, Արցախ, թե մարդկանց կողքին, ովքեր սպառնում են կրակել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ