Հրաժարական կտանք, եթե 100 հազար մարդ փողոցում ձևակերպի այդ պահանջը․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Եթե փողոցում, օրինակ, գեներացվի 100 հազար քաղաքացու բողոքի ալիք, երաշխավորում եմ ձեզ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամի մանդատով, ես ինքս կառաջարկեմ կառավարությանը հրաժարական տալ և գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև մենք նաև պատասխանատու ենք մեր ժողովրդի կառավարության մանդատի օրինական իրացման համար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Շրջակա միջավայրի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսինքն, եթե մեր հանրության մի շերտ, ընդ որում ճնշող փոքրամասնության մի շերտ, որը տիրապետում է մեդիառեսուրսի ճնշող մեծամասնությանը և գուցե ստվերային կապիտալի 97 տոկոսին, կոչ է անում գրավել շենքեր, իրավապահ համակարգը պետք է պարզապես ձեռքերը ծալած հետևի՞, թե ինչպես են գրավում շենքերը 10 հազարանոց ցուցարարներով»,- անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը՝ նշել է Պետրոսյանը:

Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտի խնդիրներին, առաջնահերթություններին և այս պահին ընթացող տարատեսակ ծրագրերին, այդ թվում Սևանա լճին առընչվող:

Մանրամասները՝ տեսանյութում։