2018-ին բացվեց մեծ պանդորայի արկղը, բանից պարզվում է՝ հայը հայից կարող է էսքան զզվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Մարդիկ ուժ չեն գտնում խոստովանելու իրենց խաբված լինելը: 2018-ին տեղի ունեցածն աղետ էր, բացվեց մի մեծ պանդորայի արկղ, որից դուրս եկավ հայելի։ Բանից պարզվեց հայը հայից կարող է այսքան զզվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է հաղորդավար, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը։

Մարկոսյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում։

«Դե, հերիք է, էլի։ Հայաստանում բոլորը նախկին են։ Դուք՝ այսօրվաններդ, արդեն վաղը նախկին ենք։ Ի՞նչ նախկինի մասին եք խոսում: 2․5 տարի անցել է, հիմա դուք եք մեղավոր, դուք նախկին եք։

Տեսեք՝ ինչեր են կատարվում։ Մարդիկ չեն հասկանում որ ուժն ումն է, ով սարքեց, որն ում քցեց, որտեղից․ աբսուրդի մեջ ապրում են»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ