Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 25 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Կառավարության 3-րդ մասնաշենքի և Արամ Մանուկյանի արձանի մոտից ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բերման ենթարկելու հոդվածը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումն է, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Նշենք, որ այս պահին դեռ լարված իրավիճակ է կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը խոչընդոտելու նպատակով ակցիա էին իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ դեռ առավոտից մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Չնայած ցուցարարնեի գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կառավարության գլխավոր մասնաշենքից հասնել 3-րդ մասնաշենք։ 

--00—ԼՄ