Ռուսաստանն օգնում է մոդեռնիզացնել հայկական բանակը․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություններ են ընթանում։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ ռուսական ռազմաբազան ընդլայնելու հայտարարությանը։

Հարցին, թե՞ պատրաստ է ռուսական կողմն օգնել մոդեռնիզացնել հայկական բանակը՝ Կոպիրկինը պատասխանեց․

«Նա արդեն օգնում է»։

Անդրադառնալով գերիների մասին հարցին՝ դեսպանն ասաց․  
«Ռազմագերիների վերադարձի համար բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա բարդ գործընթաց է։ Պարբերարաբար գերիների նոր խմբերի վերադարձի մասին տեղեկատվություն է ստացվում։ Մենք ևս կուզեինք, որ դա արագ տեղի ունենար, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։»

Դեսպանը հավելեց, որ տեղյակ չէ թե գերիների նոր խմբի վերադարձ ե՞րբ սպասել։

--0--ԿԿ