Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում, նրան փորձեցին բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ վնասվածք է ստացել, երբ ոստիկանները փորձել են բռնի ուժով նրան բերման ենթարկել։ ՀՅԴ-ական գործչի բերանից հրմշտոցից ու կտրուկ գործողություններից հետո արյուն է եկել։

«Ոչ մի բան էլ չկա, գլուխները պատին են տվել։ Թեթև բաներ ա եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս խուժանին։ Հատ-հատ պատասխան են տալու»,- միջադեպից հետո լրագրողների ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ դեռ լարված իրավիճակ է։ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը խոչընդոտելու նպատակով ակցիա էին իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ դեռ առավոտից մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակված։ Չնայած ցուցարարնեի գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կառավարության գլխավոր մասնաշենքից հասնել 3-րդ մասնաշենք։ 

--00—ԼՄ