Ադրբեջանը միշտ վերջին վայրկյանին նոր պահանջներ է դրել․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների` իրեն ուղղված հարցադրումը, թե ինքն ամիսներ առաջ հայտարարել էր՝ «Հայկական կողմը պատերազմի դաշտում պարտվեց, իսկ դիվանագիտական դաշտում ձախողում չենք ունեցել», շահարկում է որակում: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարը հիշեցրեց` այդ կապակցությամբ արդեն արել է հայտարարություն, խնդրեց չշահարկել իր խոսքերը: 

Նախարարը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս տրված հարցազրույցում արած որոշ հայտարարություններին, մասնավորապես` 2018 թ. Արցախի հարցը լուծելու հնարավորությանը: 

«Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին, թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, կարող եմ վկայակոչել Կազանի բանակցությունները, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»,- նշեց նա:

--0--ԿԿ