Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 57 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

կոլաժ

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրականացված ակցիայի ընթացքում 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին 24news-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակցիները փորձում էին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ մտնել կառավարության շենք։

 --00—ՄՀ