Գերիների հարցով միջազգային ճնշումն աճում է. Ադրբեջանի վարքը դառնում է գլխացավանք իր համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ադրբեջանի կողմից որոնողական աշխատանքների իրականացումն արգելելը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման արդյունքում, այդ աշխատանքները կվերսկսվեն: Իսկապես եղանակային պայմանները շատ վատն էին»,- նշեց նա:

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի հարցին` Այվազյանն ասաց.

«Ռազմագերիների հարցը 24-ժամյա ռեժիմով մեր առաջնային ուշադրության ներքո է: Մեր միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Եթե նկատել եք՝ միջազգային ճնշումը գնալով աճում է, և գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք հենց իր` Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»:

Ճշտող հարցին, թե ինչ ժամկետներում է այս խնդիրը հնարավոր լուծել, Այվազյանը հորդորեց համբերությամբ լցվել, հայտնեց, որ թե՛ իշխանության, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովի, և թե՛ միջազգային գործընկերների կողմից արվում է ամեն ինչ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս