Boeing 737 օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուներն օտարերկրյա քաղաքացիներ են. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է: Քաղավիացիայի կոմիտեն չի հերքել առևանգման լուրը՝ միայն նշելով, թե օդանավի գտնվելու վայրը իրենց հայտնի է, և կոմիտեն սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

--00--ԱԹ