Վարագյանին ենթարկել եմ գրավոր փաստաբանական հարցման և դիմել դատախազին, ԲԴԽ-ին, ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

բենիկ

ԱԱԾ բերման ենթարկված, ապա կալանավորված քաղաքացի Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ավելի վաղ «Կանաչ ապագա» Վահագն Վարագյանի կողմից արված հայտարարությանն առ այն, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ֆեյքի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու ուղիղ ցուցում է տվել։ Վարագյանը նշել էր, որ պատրաստ է հարցաքննվել ցանկացած քննչական մարմնում։

Գրառումը՝ ստորև.

«Վահագն Վարագյանի հայտնի ստատուսից հետո անցել է գրեթե 2 օր։

Դրա մեջ վերջինս տալիս էր կոնկրետ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն։

Որքանով որ զարմանալի է՝ մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից պարոն Վարագյանի հետ նույնիսկ չի կապվել։

Այդ իսկ պատճառով անձամբ հանդիպեցի նրա հետ և վերջինիս ենթարկեցի գրավոր փաստաբանական հարցման։

Պարոն Վարագյանի կողմից նշված և այլ հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Պարո'ն Վարագյան, շնորհակալ եմ դրսևորած բարձր իրավագիտակցության և խիզախության համար։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:

Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։

նկար

--00—ԼՄ