Մեղրու մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղ և գյուղատնտեսական շուկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

մաքսակետ

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Թիրախային համայքներից և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում, Մեղրու մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղ և գյուղատնտեսական շուկա։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 քմ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեղի համար իրականացվել է 3084 քմ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս