ՔԿՀ-ներում բարձիթողի վիճակ է. նրանց ալկոհոլ, թմրադեղեր, սնունդ է մատակարարվում․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:

Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:

Որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի եւ գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։