Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 11 823 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 11 823-ովՎարակակիրների ընդհանուր քանակը հասել է 4.189.153-ի։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ  պայքարի օպերատիվ շտաբից:

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 12.956-ով:

Համավարակի սկզբից ի վեր արդեն ապաքինվել Է 3.739.344 մարդ:  

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացածների թիվը մեկ օրում աճել է 417-ով։

Ընդամենը վարակից մահացել է 84.047 հիվանդ:

 --00—ՄՀ