Լրագրողին ոստիկանը չի հրել, նրան դիպել է բերման ենթարկվող քաղաքացու ոտքը․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

ոստիկանություն

Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։

«Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս